ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ռուբեն Հովհաննեսյանի հիշատակի միջոցառում
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱՆ ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարում տեղի ունեցավ «Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի» (այսուհետ՝ ԲՍՀՀ) 15-րդ համարի շնորհանդեսը։ Ի սկզբանե հանդեսի համար ընտրվել էր բոլորովին այլ թեմա։ Ցավոք սրտի ամեն ինչ գլխիվայր շրջվեց և հանդեսի այս համարը ամբողջությամբ նվիրվում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲՍՀՀ գլխավոր խմբագիր, Գիտաբժշկական գրադարանի լավագույն բարեկամ ու խորհրդատու Ռուբեն Անդրանիկի Հովհաննեսյանի հիշատակին։
Միջոցառմանը մասնակցում էին Ռ. Հովհաննեսյանի մտերիմները, գործընկերները, հարազատները, աշակերտները։
Մեծ է Ռուբեն Հովհաննեսյանի ներդրումը Հայաստանի բժշկագիտության զարգացման գործում։ Նա առողջապահության հմուտ կազմակերպիչ էր, գիտնական, մանկավարժ, միաժամանակ առաջադեմ մտավորական էր և լուսավորիչ։ Եվ պատահական չէր, որ հենց Ռ. Հովհաննեսյանի մոտ ծնվեց ապացուցողական բժշկության սկզբունքներով նոր տեսակի հանդեսի հրապարակման գաղափարը։ Հանդեսի նպատակն էր տարածել բժշկության մեջ նոր, առաջադիմական, ապացույցների վրա հիմնված բժշկության սկզբունքները, գաղափարները, միջազգային ցուցումներն ու փաստաթղթերը։
Յուրաքանչյուր նորություն միանշանակ և հեշտ չի ընդունվում հանրության կողմից։ Սակայն «Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի» դեպքն այլ էր։ Այն հրատարակվում էր հայերեն և ռուսերեն լեզուներով և տրամադրվում ոչ միայն Հայաստանի մասնագետներին և ընթերցողներին, այլ նաև ՌԴ և ԱՊՀ մասնագետներին (նաև՝ գրադարաններին)։
Ի տարբերություն հայ և մի փոքր էլ անտարբեր ընթերցողի, շատ ավելի ոգևորիչ էին արտերկրի մասնագետների կարծիքները, որոնք ստացվում էին՝ առանց բացառության, յուրաքանչյուր համարի հրապարակումից հետո։
ԲՍՀՀ յուրաքանչյուր համարում տպագրվում էր նաև գլխավոր խմբագրի` Ռ. Հովհաննեսյանի հոդվածները, որոնցում նա անաչառ և սկզբունքային մոտեցմամբ վերլուծում և մասնագետների դատին էր ներկայացնում հայրենական բժշկագիտության գոյություն ունեցող թերությունները, խնդիրները, և որ ամենակարևորն է, ցույց էր տալիս դրանց լուծման եղանակները։ Նա համոզված էր, որ ապացուցողական բժշկության ներդրումը կպահանջի արմատական փոփոխություններ բժշկության բոլոր ոլորտներում՝ սկսած ուսուցումից, վերջացրած կառավարումով։ Իսկ ապացուցողական բժշկության փորձառությանը հետևելու պարագայում բժշկական ծառայություններն ավելի օգտակար և արդյունավետ կլինեն բնակչության ամենատարբեր խմբերին։
Այս տարիների ընթացքում պրոֆեսոր Ռ. Հովհաննեսյանը ոչ միայն իր մտքերով ու ցանկություններով է ներկայացել հանդեսի համարներում, այլ նաև տարաբնույթ միջոցառումների, ուսուցողական դասընթացների, գիտաժողովների, քննարկումների ընթացքում ունկնդրին հասանելի է դարձրել բժշկագիտության նորություններն ու փորձը։ Ու թեև նրա այսքան տարիների ջանքերը ապացուցողական բժշկության ներդրման հարցում գործնականորեն այնքան էլ սպասված արդյունք չեն արձանագրել, սակայն վստահորեն կարող ենք փաստել, որ Ռուբեն Հովհաննեսյանը հանդիսանում է ապացուցողական բժշկության ներդնողը հայ բժշկագիտության բնագավառում:
Համոզված ենք, որ պրոֆեսոր Հովհաննեսյանը կմնա իր գործընկերների, բարեկամների և աշակերտների հիշողության մեջ որպես վառ, ստեղծագործ անհատականություն, հազվագյուտ էրուդիցիայի տեր անձնավորություն, խորաթափանց գիտնական, գիտական բարեխղճության օրինակ և նվիրյալ ուսուցիչ, ով իր ամբողջ գիտակցական կյանքը անմնացորդ նվիրեց բժշկագիտությանը և որ ամենակարևորն է բարձր պահեց Մարդ լինելու կոչումը։ Եվ մեր պարտքն է ոչ միայն հիշել, այլև արժանի մարդու մասին հիշողությունը հասցնել գալիք սերունդներին։
ԲՍՀՀ 15-րդ համարում մեկտեղված են պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանի հոդվածները, որոնք գրվել և հրատարակվել են ԲՍՀՀ տարբեր համարներում։
ԲՍՀՀ գլխավոր խմբագրի տեղակալ
Աննա Շիրինյան
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն